|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մեր տղաները ճանապարհը փակել էին` ի նշան բողոքի, բայց ոստիկանությունը դուբինկաներով ծեծեց նրանց ու մի մասին տարավ բաժին, լրագրողների ձեռքից էլ խլել են տեսախցիկներ»,- քիչ առաջ ԵՐԿԻՐ-ին հայտնեց Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանը:
Մեզ հետ զրույցում նա հավաստիացրեց, որ Արմավիրի քաղաքապետի երեկվա ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով. «Ոստիկանության միջամտությամբ բացահայտ կաշառք են բաժանել»,- ասաց Ս. Մինասյանը` հավելելով, որ իրենք ընտրությունների արդյունքներն արդեն բողոքարկել են ԿԸՀ-ում:
Հիշեցնենք, որ Սեւակ Մինասյանի համակիրները մեկ ժամ առաջ փակել էին Արմավիր-Երեւան ավտոճանապարհը` կալանավորված եւ ոստիկանության բաժնում պահվող իրենց ընկերոջը բաց թողնելու պահանջով: