|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2021թ. հունիսի 12-ին Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու 67-ամյա ազգականը, օգտվելով իր մանկահասակ՝ 2014թ. հունիսի 21-ին ծնված, դստեր անօգնական վիճակից, պարբերաբար՝ 2020թ. սեպտեմբեր ամսից սկսած, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ։
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում հարցաքննվել են մի շարք անձինք, երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով: