|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ ակնակապճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկերոջ եղբոր կողմից Մուշականի ամառանոցներում ծեծի ենթարկվելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, իր 41-ամյա ընկերոջ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Կասկածյալը հայտնաբերվել է Արին Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում և ձերբակալվել։