|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ամառային ժամանակաշրջանի հետ կապված` հրատապություն են ստանում հատկապես հանգստյան գոտիների հարակից ճանապարահատվածներում անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության անձնակազմը անցել է ուժեղացված ծառայության և մշտական վերակարգեր սահմանել հանգստյան գոտիների մերձակայքում։
Հանգիստը բնության գրկում վայելող վարորդներին ճանապարհային ոստիկանությունը հորդորում և միաժամանակ պահանջում է չտրվել գայթակղությանը և ոգելիցի ազդեցության տակ չվարել տրանսպորտային միջոցները, հակառակ դեպքում` զգուշացնում ենք, որ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցները։