|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել փետրվարի 14-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությանը, որին մասնակցում են նաեւ Արցախի ուժային, առողջապահական եւ ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը:
Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի խոսքերով` նմանատիպ միջոցառում անցկացվում է առաջին անգամ, որի նպատակը, տարածքային պաշտպանության պլանի համաձայն, պետական կառույցների աշխատանքների ստուգումն է, թերությունների հայտնաբերումը եւ հետագայում դրանց լուծումներ տալը:
Այսօր պաշտպանության նախարարը կառավարության անդամներին ներկայացրեց այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են զորավարժության առաջին օրվա ընթացքում:
Վարչապետ Արա Հարությունյանը կարեւորեց նման միջոցառումների պարբերաբար անցկացումը, ինչը ժամանակին վեր կհանի այն խնդիրները, որոնք կապված են երկրի եւ ժողովրդի անվտանգության ու պաշտպանության ապահովման հետ: