|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լայնամասշտաբ զորավարժություններին պահեստազորի մասնակցության շատ բարձր ցուցանիշ է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանրապետության գլխավոր զինկոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը՝ տեղեկացնելով, որ հայտարարված զորահավաքին չնչին թվով զինապարտներ չեն ներկայացել, գրում է Yerkirmedia.am-ը։
Ավթանդիլյանը նշել է, որ զինված ուժերի ստորաբաժանումների, պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցությունը եղել է շատ բարձր մակարդակի վրա:
Գլխավոր զինկոմիսարի պաշտոնակատարը վստահեցրել է՝ պետության բոլոր օղակները պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման, դրանում համոզվել են նաեւ զորավարժության ընթացիկ արդյունքով: