|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Այսօր օնլայն հարցազրույցի ընթացքում խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցելու` Ադրբեջանի եւ Վրաստանի ձգտումների մասին` Ռաուֆ Ռաջաբովն ասաց, որ տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովելու տեսանկյունից լավ կլիներ, եթե Հարավային Կովկասի բոլոր պետությունները կա'մ լինեին միեւնույն ռազմաքաղաքական դաշինքում, կա'մ առհասարակ չեզոք լինեին, ինչպես, օրինակ, Շվեյցարիան: Սակայն փորձագետը բացառեց տարածաշրջանում թե' առաջին, թե' երկրորդ տարբերակով իրադարձությունների զարգացումը:
«Հարավային Կովկասի պետությունները կարող են մուտք գործել միայն այնպիսի ռազմաքաղաքական դաշինքը, որը հետեւում է ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների սկզբունքներին, այլ ոչ թե ներքին խարդավանքների»,- եզրափակեց փորձագետը: