|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Ռուբեն Հայրապետյանն այսօրվա ասուլիսում խոսեց հաղթական ոգի ունեցող հավաքականի մասին, որը ստեղծվել է մեծ ջանքերի գնով, և հիմա, երբ կանգնած ենք Եվրո-2012-ի շեմին, ամեն ինչ արվում է հաղթանակի համար:
Նա նաև նշեց Վարդան Մինասյանի և ֆեդերացիայի փոխնախագահի այցը Հոլանդիա` Արազ Օզբիլիսին ձեռք բերելու նպատակով: Քննարկումները դեռ շարունակվում են, սակայն հավանականություն և մեծ ցանկություն կա, որ վերջինս հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում հենց Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ:
Խոսելով «Արարատ» ակումբի մասին` Ռ. Հայրապետյանն ասաց, որ ակումբի նման վիճակը ցավալի է, և խնդրեց լրագրողներին, որ այդ խնդրի վրա կենտրոնանան: