Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մենք չենք պայքարում Թուրքիայի դեմ, մենք պայքարում ենք մեր ազգային շահերի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը `պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ-կիպրական համագործակցությունը Թուրքիայի դեմ չէ:
Ըստ բանախոսի` Հայաստանի ու Կիպրոսի խնդիրները Թուրքիայի հետ տարբեր են: Հարցին, թե արդյոք հայ-կիպրական համագործակցությունն ու երկու երկրների միջեւ կնքված հայտարարագիրը վերջնականապես չեն ձախողում հայ-թուրքական հարաբերություններում ֆուտբոլային դիվանագիտության փուլը, Ռ.Սաֆրաստյանը պատասխանում է. «Իմ կարծիքով, ֆուտբոլային դիվանագիտությունը վաղուց էր փակուղի մտել, եւ բոլորիս էլ պատճառները հայտնի են»: