|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Առաջին հերթին մենք կարողացանք ավարտել կառուցվածքային բարեփոխումները, կարողացանք հստակեցնել նախարարության քաղաքականության մշակող, իրականցնող եւ վերահսկող գործառույթները, ով ինչ գործով պետք է զբաղվի»,- այսօր 2010 թվականը ամփոփեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Փոփոխություններ են կատարվել քաղաքացիական ծառայության 129 պաշտոնների անվանացանկում եւ նախարարության աշխատանքային ու առանձնացված ստորաբաժանումների կառուցվածքներում:
Նախարարության աշխատակազմում նոր ստորաբաժանումներ են ստեղծվել` փոստի եւ ճանապարհաշինական վարչություններ եւ ներքին աուդիտի բաժին եւ լիցենզավորման գործակալություն:
ՀՀ տրանսպորտի տեսչության կառուցվածքում նույնպես փոփոխություններ են արվել, որի արդյունքում 19 հաստիք է կրճատվել:
Այս տարի ստեղծվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականցման կազմակերպություն» եւ «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները: Նախարարությանն է վերապահվել «Հայփոստ» ՓԲԸ-ի ՀՀ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը:
2010-ին պետական բյուջեից նախարարությանը հատկացվել էր մոտ 37 միլիոն դրամ` 13 ծրագրի իրականցման համար: Նախատեսված աշխատանքները հիմնականում ամբողջապես իրականացվել են: