|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Շաբաթ օրը Քաշաթաղի շրջանի սոցապահովության կենտրոնի տնօրեն Նորայր Աստվածատրյանը իր մի քանի «ընկեր-բարեկամների» հետ հայհոյանքներով հարձակվել է վերջերս Քարվաճառում գլխավոր բժիշկ նշանակված Հայկ Պետրոսյանի և մանկաբույժ Ստեփան Սարգսյանի վրա:
Նորայր Աստվածատրյանը փորձել է դույլով հարվածել Հայկ Պետրոսյանի գլխին: Սակայն «հարվածն իր վրա է վերցրել» հիվանդանոցի աշխատակից Գոհար Վիրաբյանը: Հիվնադանոցի բակում շուրջ կես ժամ հայհոյանքներից հետո՝ Նորայր Աստվածատրյանն իր թիմի հետ հեռացել է:
Այս մասին տեղեկանում ենք քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի բլոգում արված գրառումներից: Վերջինս նաեւ գրում է, որ Նորայր Աստվածատրյանի մայրը զանգահարել է մանկաբույժ Ստեփան Սարգսյանին` խոստանալով «լուծել» վերջինիս հարցերը:
Նշենք, որ ԼՂՀ ոստիկանությունն արդեն սկսել է գործի քննությունը: Հարուցվել է քրեական գործ: