|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իրանական «Սիասաթ-է Մելի» տելեգրամյան ալիքը գրում է․
«Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի «անօրինական» նշանակումը՝ ռազմավարական ապակողմնորոշման և Իրանի դիվանագիտական համակարգում ընտանեկան կապերի խորհրդանիշ է։
Ալիքը նշում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կապանում՝ Սյունիքի մարզում, ոչ միայն պարզ դիվանագիտական ներկայացուցչություն է, այլև ռազմավարական հենակետ՝ Իրանի ազգային շահերի պահպանման համար։
Պարոն «Յայիչի»-ի նշանակումը որպես նոր գլխավոր հյուպատոս ուղեկցվում է լուրջ իրավական և էթիկական խնդիրներով։
Ոչ դիվանագիտական կենսագրություն
Պարոն Յայիչին, չանցնելով դիվանագիտական ծառայության աստիճանական համակարգը (կցորդ, երրորդից առաջին քարտուղար, երրորդից առաջին խորհրդական), նշանակվել է այս պաշտոնում, ինչը համարվում է անթույլատրելի։
ԱԳ նախարարի կնոջ միջամտությունը նշանակումների գործընթացին
Ճշգրիտ տեղեկությունների համաձայն՝ պարոն Արաղչիի կնոջ և պարոն Յայիչիի կնոջ միջև վաղեմի ընտանեկան հարաբերությունները ճնշում են գործադրել նախարարության վրա, որպեսզի իրականացվի այս «անօրինական» նշանակումը։ Նման գործընթացների շարունակությունը խարխլում է մասնագետ կադրերի վստահությունը և «արժանիքների վրա հիմնված համակարգը» փոխակերպում է «կապերի վրա հիմնված համակարգի»։ Մինչդեռ նախարարի կինը նախկինում ևս բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում։
Կապանի տարածաշրջանի աշխարհաքաղաքական զգայունությունը
Սյունիքի մարզը, սահմանակից լինելով Ադրբեջանի Հանրապետությանը և գտնվելով «Զանգեզուրի միջանցքի» (Trump Corridor) երթուղու վրա, որը նախատեսվում է որպես Իրանի համար փոխարինող տարանցիկ ուղի, ունի կենսական նշանակություն։
Անփորձ դիվանագետի ներկայությունը կարող է հանգեցնել Իրանի տարածաշրջանային ազդեցության նվազման և տնտեսական ու անվտանգային հնարավորությունների կորստի»։