|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզոմ։ Ժամը 14։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ը հատյում է․ «Տուժածներ չկան, սակայն տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք մոխրի է վերածվել նաև տան տիրոջ, Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Միայն հրաշքով չի վառվել հերոսի մեծադիր նկարը։
Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի»։
Աղբյուրը հայտնում է, որ հերոս Ա․ Գևորգյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։