կարևոր
2065 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 15:37
Տարածաշրջան

Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Վերջին օրերին Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, գործակալության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, Վրաստանից արտաքսել են 13 օտարերկրյա քաղաքացիների։

«Գռուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, Միգրացիայի վարչության իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքմենստանի, Իրանի, Կուբայի, Թուրքիայի, Թաիլանդի և Ադրբեջանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 13 անձ։

Նշվում է, որ անցած տարվա ընթացքում Վրաստանից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 1311։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության պարտականություններից մեկը երկրում առանց օրինական հիմքերի բնակվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումն ու նրանց արտաքսումն է՝ ինտենսիվ միգրացիոն վերահսկողության և այլ հատուկ միջոցառումների միջոցով։