կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 23:51
Տարածաշրջան

Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ

Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ

Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 96 օտարերկրացու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների:

Ինչպես հայտնել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը, Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի, Կուբայի, Քուվեյթի, Կոտ դ’Իվուարի, Լիբանանի, Մադագասկարի, Մարոկկոյի, Նիգերիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։