|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2024 թվականի հունիսին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն ծառայությունը Վրաստանի քաղաքացիություն չունեցող 26 մարդու վտարել է երկրից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ միգրացիոն ծառայության՝ նրանցից ոմանք ինքնակամ լքել են երկիրը, իսկ ոմանք հարկադրաբար են վտարվել։
Արտաքսվածների թվում են Իրանի, Պակիստանի, Հորդանանի, Իրաքի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Նիգերիայի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Նշենք, որ միգրացիոն ծառայությունը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինն է։ Նրա իրավասություններից է Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց վտարումը երկրից։