|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն մահից առաջ թուլացել էր քաղցկեղի վիրահատություններից։ Paris Match-ը հայտնել է նրա մահվան պատճառը՝ հղում անելով կինոաստղի ամուսնուն՝ Բեռնար դ’Օրմալին։
«Քաղցկեղի ժերկու վիրահատություններից հետո ֆիզիկապես թուլացած և մեջքի ուժեղ ցավերից տառապող Բրիջիտ Բարդոն վերջնականապես կորցրել էր ապրելու կամքը»,- նշվում է հոդվածում։
Ըստ տեղեկությունների՝ դերասանուհին իր վերջին օրերն անցկացրել է Սեն Տրոպեի իր տանը՝ ամուսնու կողքին և շրջապատված իր կատուներով ու շներով։ Դ’Օրմալը նշել է, որ բուժքույրերը նույնպես օգնել են իրեն կնոջ խնամքի հարցում։