|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, Armenia Sputnik-ին ասաց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։
«Շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ մարդիկ ինչ-որ մի տեղ կսթափվեն, կհասկանան, նաև ճնշումները ինչ-որ մի տեղ կարող են իրենք գնահատել համարժեք և լինել եկեղեցու մեջ»,– ասաց Դանիելյանը։
Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված պարբերաբար հետաձգել է այն համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։ Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը։ Ժողովի նիստը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը: