|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի`ինքը դիմել է խորհրդարան` ԲԴԽ նոր անդամ ընտրելու համար:
Նա մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար:
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում:
Լրատվությանը հետաքրքրող մյուս հիմնական հարցին՝ կապված Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության հետ, կանդրադառնանք մայիսի 30-ին կայանալիք նիստում: