|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել։
Ինչպես հայտնում է Fars-ը, իրազեկ աղբյուրը հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգի իրավապահ ուժերի պետի տեղակալի զոհվելու մասին։
Նշվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել նահանգի վարչական կենտրոն Զահեդան քաղաքում՝ ոստիկանական ավտոմեքենայի երթևեկության ճանապարհին։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյունի հետևանքով մի քանի տուժած կա։