կարևոր
442 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 21:29
Քաղաքական

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։

«Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր երկրների ղեկավարների վրա»,- ասել է Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով նաև իշխանական շրջանակների կողմից տարածվող կոնկրետ ձևակերպմանն ու թեզին, թե ինքը «Պուտինի добро»-ով է գործում.

«Ես Պուտինի «добро»-ով չեմ եկել, դուք գիտեք՝ այդ ամենն ինչպես է եղել։ Ես «добро»-ի կարիք չունեմ, որպեսզի պայքարեմ մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ»։