|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բոլոր նրանց, Հայաստանում և սփյուռքում, որոնք քանի օր է՝ տգիտաբար կամ գիտակցաբար շրջանառում են, թե եկեղեցին ու հոգևորականը ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ, պարզապես պետք է հիշեցնել, որ նույնիսկ համաշխարհային նորագույն պատմության մեջ, իրենց ժողովրդի համար դժնդակ ժամանակներում, հոգևորականներն են իրենց վրա վերցրել քաղաքական դեր ու ղեկ, ինչպես՝ Մարտին Լյութեր Քինգ, Մաքարիոս, Դեսմոնդ Տուտու և նման մարդիկ:
Իսկ հայ ժողովուրդի պարագայում բոլորովին այլ է, յուրայատուկ է:
Դարեր շարունակ, պետականության բացակայության ժամանակ, Հայ եկեղեցին ստանձնել է մեր ժողովրդի քաղաքական ղեկավարության դերը: Հոգևոր առաջնորդներ, ինչպես՝ Ղևոնդ Երեց, Խրիմյան Հայրիկ, Ներսես Պատրիարք Վարժապետյան, Ներսես Աշտարակեցի, Գարեգին Հովսեփյանց և ուրիշներ, առաջնորդել են Ազգը, երբ կարիքը զգացվել է, երբ ահազանգը հնչել է:
Սա պատմական իրողություն է, կապ չունի՝ հավատացյալ ես թե ոչ: