կարևոր
379 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-09 19:55
Աշխարհ

Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի. Էրդողան

Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Միջազգային արդարադատության գագաթնաժողովին։ Թուրքիայի նախագահն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին:

«Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի՝ իրեն միջազգային իրավունքից վեր դասող, մեծամիտ ու սպանություններից չհագեցող ցանցի կողմից»։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան հարկ եղած դեպքում կդիմանա բոլոր դժվարություններին, բայց երես չի թեքի այն մարդկանց, ովքեր ենթարկվել են անարդարության ու իրենց հույսը կապել են Թուրքիայի հետ։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Գազայում սպանվել է ավելի քան 74.000 խաղաղ բնակիչ՝ այդ թվում երեխաներ ու կանայք։

Աղբյուրը՝ Ermenihaber