Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Լուսանկարում Երկրորդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Լեհաստանում նացիստների կառուցած Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարն է։ Ցուցանակի վրա լեհերենով գրված է․ «սպասասրահ, դրամարկղ»։
Բնականաբար, ոչ մի սպասասրահ, ոչ մի դրամարկղ էլ համակենտրոնացման ճամբարում չկար։ Նացիստները պարզապես կահավորել էին արհեստական երկաթուղային կայարան՝ կեղծ երկաթգծով, պատուհաններով, դրամարկղով և ժամացույցով։ Նպատակը շատ պարզ էր՝ բանտարկյալներին միանգամից մահվան սարսափ չներշնչել և հույս տալ, որ դա միջանկյալ երկաթուղային կայարան է, որտեղից իրենց տեղափոխելու են արևելքում վերաբնակեցնելու։
Հայաստանի դե-ֆակտո թուրքական իշխանությունները գործում են նույն սկզբունքով։ Դավաճանախմբի բոլոր անդամները շատ լավ գիտեն, որ հայերն ու թուրքերը խաղաղ առևտուր չեն անելու, ոչ մի հայ չի գնալու Բաքվում ապրելու, իսկ Հայաստան եկող թուրքերն էլ լինելու են ոչ թե «խեղճուկրակ փախստականներ», այլ ռամիլսաֆարովներ։ Այդ ստերը կրկնելու իմաստը մարդկանց «հույս» տալն է և մարդկանց ընդվզման դեմն առնելը։
Խաղաղության, ծիրան ծախելու-գազ առնելու, Բաքվի հայկական եկեղեցի էքսկուրսիա գնալու ստերը նույն նպատակն ու նույն ճշմարտացիությունն ունեն, ինչ Տրեբլինկայի «երկաթուղային կայարանը»։ Նման կեղծիք մի որևէ ժողովրդի հանդեպ կարող է գործել միայն այդ ժողովրդի գոյաբանական թշնամին, որպիսին են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Հայաստանի ու հայ ազգի հանդեպ։
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ