կարևոր
2749 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-06 13:06
Քաղաքական

Քաղաքական Հայաստանը Արցախն է․ Էդգար Էլբակյան

Քաղաքական Հայաստանը Արցախն է․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

«• Երեկ արցախյան դիրքերից թշնամու ուղղությամբ արձակված ականանետային կրակը (տեսանյութի 01։31 րոպե) հայոց խոցված ռազմական արժանապատվության վերականգնման կրակ էր։ Երբ մենք ասում ենք, որ այսօր քաղաքական Հայաստանն Արցախում է, ոչ թե Երևանում, դա այլաբանություն չէ։

• Ինքնե՛րդ դատեք։ Ի՜նչ անիրավություն ու խայտառակություն ասես, որ չգործեցին թուրքերը 2020 թ․ նոյեմբերի 10-ին հետո՝ ՀՀ-ից տարածքային նվաճումներ, ՀՀ բնակավայրերի թիրախավորումներ, միջպետական մայրուղիների փակում ու թիրախավորում, նույնիսկ՝ ՀՀ ԶՈՒ գեներալի թոռան գերեվարում, և ո՛չ մի պատասխան։ «Չկրակե՛ք» բութ ու ստրկական հրաման միայն։

• Իսկ Արցախում պատասխանը չուշացավ։ Իսկ եթե թուրք-կապիտուլյանտականներն Էրդողանի ու Ալիևի հրամանով այս աստիճան հյուծած չլինեին Պաշտպանության բանակը, կգործեր նաև կապի և կառավարման համակարգ, և մեր ոստիկանները վաղօրոք կիմանային, որ դարանակալված են։ Մեր ոստիկանների մահը ևս ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների խղճին է»։