կարևոր
1243 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 14:51
Քաղաքական

Ալիևը գործնական քայլերով միացավ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային․ Խաչատրյան

Ալիևը գործնական քայլերով միացավ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային․ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է. «Երեկվանից համացանցում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն օկուպացված Արցախում քանդել Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը և ողջ ընթացքում հորթի հրճվանքով ցույց են տալիս իրենց տնաքանդ ու վանդալ տեսակը։

Հստակ է, որ Ալիևը գործնական քայլերով միացավ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային։ Հասկանալով, որ երկրորդ նախագահի վախը չափել չի կարող, Փաշինյանն ամեն կերպ ցանկանում է նրան վնասել բարոյապես։ Այստեղ ոչ միայն իրեն, այլև իր ավագ որդուն կալանավորելը, Արցախում ազերիների կողմից նրա հայրական տան քանդումը և դա որպես «մեծ հաղթանակ» ներկայացնելը պետք է դիտարկել նույն օպերայի ժանրում։

Բայց ես տխուր լուր ունեմ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս քոչարյանացավ կպածների համար: Եթե Էրդողանին էլ օգնության կանչեք, մեկ է, մեր պայքարը պսակվելու է հաղթանակով, քանի որ ստերը, որոնք դուք տարածել եք երկրորդ նախագահի անվան շուրջ, թղթե տնակների նման հերթով փուլ են գալիս»։