|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել.
«Իրավապահ մարմիններն այսօր վաղ առավոտից ձեռնամուխ են եղել վարչախմբի պարագլխի՝ նախօրեին ԱԺ-ի ամբիոնից տված հրահանգի իրագործմանը, այն է` «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ քրեական հետապնդմանը:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի պարագլխի կողմից իրավապահ մարմինները որպես քաղաքական հաշվեհարդարի կույր գործիք օգտագործելու հանցավոր գործելակերպը և կոչ է անում իրավապահ և դատական համակարգին զերծ մնալու քաղաքական իշխանության կամակատարը դառնալու պրակտիկայից, և իրենց գործունեության մեջ խստորեն առաջնորդվել օրենքի պահանջներով։
Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը»։