կարևոր
424 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-08 18:07
Աշխարհ Տարածաշրջան

Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Հորմուզի նեղուցով նավագնացությունը կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամադ Մոխբերը։

«Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», – նշել է Մոխբերը, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։

Նա հավելել է, որ Թեհրանը «փոխում է իր ռազմավարությունը՝ համապատասխան հակառակորդի ռազմավարության փոփոխությանը»։

Ինչպես նշել է Մոխբերը, Իրանի գործողությունները կարող են լինել զանազան, բայց Իսլամական Հանրապետության ղեկավարությունն անում է այն ամենն, ինչը համապատասխանում է պետության լավագույն շահերին:

Հոկտեմբերի 8-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումները, որ Հորմուզի նեղուցը փակ է, և որ Թեհրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ։

CENTCOM-ի պնդմամբ՝ ներկայում Հորմուզի նեղուցով անցնում են առևտրային նավեր, որոնք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։