կարևոր
646 դիտում, 47 րոպե առաջ - 2026-10-08 17:55
Աշխարհ

Եթե Արևմտյան Եվրոպայի կողմից ագրեսիան լինի, ապա ՌԴ-ն պատասխանի կտա․ Զախարովա

Եթե Արևմտյան Եվրոպայի կողմից ագրեսիան լինի, ապա ՌԴ-ն պատասխանի կտա․ Զախարովա

Մոսկվան կպատասխանի, եթե Արևմտյան Եվրոպայի կողմից ագրեսիան լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե նման ագրեսիան լինի Արևմտյան Եվրոպայի, Եվրամիության՝ որպես համապատասխան երկրների միավորման կողմից, ապա դրան պատասխան կտրվի», – ընդգծել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ։

«Նա այդ մասին ասել է միանշանակ և հստակ», – ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։ Ե՛վ ՌԴ առաջնորդը, և՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված հակամարտության ծրագրեր չունի։