|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը սպառնացել է Իսրայելին ինթիֆադայով, եթե Արևմտյան ափի տարածքների վրա տարածվի այդ երկրի ինքնիշխանությունը. տեղեկացնում է yerkir.am-ը` MIGnews.com-ին հղումով:
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասին` հրաժարվել Օսլոյի համաձայնագրերից և իր քաղաքական, տնտեսական ու ռազմական պարտավորություններից: Բացի դրանից` կազմակերպությունը ցանկանում է բոլոր պաղեստինյան կազմակերպությունների ջանքերի միավորման ծրագիր մշակել:
ՀԱՄԱՍ-ը կոչ է հղել նաև արաբական երկրներին` ջանքեր գործադրել Պաղեստինի ինքնավարության և Երուսաղեմի ազատագրման համար, իսկ Միջազգային քրեական դատարանից պահանջել է հետաքննել Իսրայելի կողմից իրականացված ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները: