կարևոր
700 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-30 23:08
Սպորտ

Ռոնալդուն լքում է Պորտուգալիայի հավաքականը

Ռոնալդուն լքում է Պորտուգալիայի հավաքականը

Որոշում եմ կայացրել լքել հավաքականի ճամբարը։ Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին հեռանալ ազգային թիմից, որին ես միշտ նվիրված եմ եղել: Այս մասին հայտարարել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը։

«Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և իմ բոլոր թիմակիցներին՝ առանց բացառության»,- գրել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։

Ինչպես հաղորդում է Marca-ն, 41-ամյա ֆուտբոլիստն օգտվել է իր մասնավոր ինքնաթիռից և մեկնել Մադրիդ։

Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջև կոնֆլիկտ էր ծագել, երբ Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած խաղում Ռոնալդուն ողջ հանդիպումն անցկացրել էր պահեստայինների նստարանին։