|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ նախախաղային մարզում է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին` ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսպասարկի անգլիական մրցավարական խումբը։
Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականը Հայստան է ժամանել երեկ։ Երկրպագուները հատկապես Ռոնալդուին տեսնելու և դիմավորելու համար դեռ ժամեր առաջ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում։
Պորտուգալիայի հավաքականը Հայաստան էր եկել նաև 2015 թվականին։ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում Պորտուգալիայի հավաքականը 3։2 հաշվով հաղթել էր Հայաստանի ազգային թիմին: Հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, հետո 30-ամյա Ռոնալդուն հեթ-տրիկ էր գրանցել, իսկ հանդիպման վերջնամասում հաշիվը կրճատել էր պաշտպան Հրայր Մկոյանը: Պորտուգալացիները 10 տարի առաջ կայացած խաղի վերջնամասն անցկացրել էին 10 ֆուտբոլիստով: