|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 19-29-ը մասնակցելու է Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Հայաստան բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կարևորագույն այս ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտևի մինչև նոյեմբերի 2-ը: Ծաղկաձորյան հավաքից 1 շաբաթ անց` նոյեմբերի 9-ին, երիտասարդական հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, կուղևորվի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը: Արտասահմանյան հավաքը կտևի 10 օր:
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 բռնցքամարտիկ: