|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Օգոստոսի 3-ից 16-ը բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը՝ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կանցկացնի հերթական ուսումնամարզական հավաքը, որն այս անգամ ավելի ընդլայնված կազմով է: Դավիթ Թորոսյանի տրամադրության տակ այս անգամ 30 բռնցքամարտիկներ են, որոնցից 2 գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ընթացքում մեր բռնցքամարտիկները կնախապատրաստվեն սեպտեմբերին Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Մեր բռնքամարտիկների թեթևությունն ապահովելու համար Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հիմնական շեշտը դնելու է տեխնիկակատակտիկական որակները բարձրացնելու վրա: Զուգահեռաբար կլինեն նաև սպարինգ մենամարտեր: