|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին իր հայտնել է ամերիկաբնակ փաստաբան Քրիստինե Պարիկյանը՝ հրապարակելով լուսանկար։
Պարիկյանի խոսքով՝ սա բացառիկ դեպքերից է, քանի որ հոգևորականները սովորաբար ստանում են այլ կատեգորիայի վիզա՝ EB-4 (աշխատանքային չորրորդ նախապատվության կարգավիճակ ունեցող մշտական բնակության (Green Card) վիզա, որը նախատեսված է հատուկ ներգաղթյալների համար)։
Հիշեցնենք՝ 2021 թվականի hունվարի 21-ին Պարգև սրբազանն ազատվեց Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվեց հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
2023թ-ից նա ապրում է Միացյալ Նահանգներում։