կարևոր
850 դիտում, 3 ժամ առաջ - 2026-09-08 16:06
Աշխարհ

Հունգարիան արտաքսում է ռուսաստանցի 10 դիվանագետի

Հունգարիան արտաքսում է ռուսաստանցի 10 դիվանագետի

Հունգարիայի կառավարությունն արտաքսում է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանության 10 աշխատակցի, քանի որ նրանց գործունեությունը համարում է անհամատեղելի դիվանագետի ​​կարգավիճակի հետ: Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը։

«Ի կատարումն իմ ցուցումների՝ երեքշաբթի օրն Արտաքին գործերի նախարարության համապատասխան ներկայացուցիչը  Հունգարիայում Ռուսաստանի դեսպանին ծանուցել է, որ Հունգարիայի իշխանությունների գնահատմամբ՝ Ռուսաստանի առաքելության 10 աշխատակիցներ Հունգարիայում վարել են  գործունեություն, որը Վիեննայի կոնվենցիայի համաձայն անհամատեղելի է դիվանագետի ​​կարգավիճակի հետ», - գրել է Օրբանը X սոցիալական հարթակում:

Օրբանը նշել է, որ հունգարական կողմը տվյալ անձանցից պահանջել է լքել երկիրը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Բուդապեշտը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ։

«Այս որոշումը ծառայում է Հունգարիայի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանությանը: Այն չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզում: Հունգարիան մտադիր է շարունակել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և սահմանված կանոնների պահպանման սկզբունքների վրա», - գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը:

Թե կոնկրետ ՌԴ դեսպանատան աշխատակիցների ինչ գործողությունների մասին է խոսքը, ԱԳ նախարարը չի հստակեցրել։