|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների երկարատև շարունակմանը, քանի որ մոտ ապագայում Ուկրաինայի դեմ պատերազմի կարգավորման հասնել, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Նրա պնդմամբ՝ Արևմուտքը «խաղադրույք է կատարել հակամարտության շարունակման վրա» և բացառում է խաղաղ կարգավորման հասնելու ուղիները։ Միրոշնիկի խոսքով՝ երկխոսության բոլոր փորձերը բախվում են եվրոպական երկրների՝ հնարավոր պայմանավորվածությունները խափանելու ձգտմանը։
«Մոտ ապագայում այս միտումը փոխել, հազիվ թե, հաջողվի։ Եվրոպան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային։ Իսկ մեր կողմից պետք է պատրաստակամություն լինի բավական երկարատև ռազմական գործողությունների համար, սակայն՝ մտածված ռազմավարությամբ»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։