կարևոր
934 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-31 20:18
Հասարակություն

Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների «վերանայումը»

Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների «վերանայումը»

Հուլիսի 31-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների շինծու դատավարությունը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այսօր կայացած «նիստում» Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով բեկանել ստորին դատարանի «դատավճիռը»․ մյուս գերիները ևս հրաժարվել են ընդունել առաջադրված «մեղադրանքը»։

Տուժողների ներկայացուցիչներն ու պետական մեղադրողները, հակառակ դրան, հայտարարել են, որ «առաջին ատյանի վճիռը օրինական և հիմնավորված է», և պահանջել են անփոփոխ թողնել այն։

Նիստի ավարտին դատարանը հայտարարել է, որ վերաքննիչ քննությունն ավարտված է, և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։