|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հաջորդ հարյուր օրը վճռորոշ կլինի ուկրաինական հարցի համար։
Ինչպես գրում է Fakt թերթը, Լեհաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Զելենսկու հետ զրույցից հետո։
Սակայն վարչապետը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել այս արտահայտությամբ կամ որևէ մանրամասնություն չի ներկայացրել։
Հուլիսի 29-ին Զելենսկին այցելել էր Լեհաստան, որտեղ բանակցություններ էր վարել Լեհաստանի վարչապետի հետ։
Լեհաստանի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Զելենսկու Միացյալ Նահանգներ կատարած այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներն էին։