|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Պարտվել ես, դրա մասին չես խոսում , ասում ես՝ 100 հազար փախստականներին տեղավորել եմ. նախ՝ դու չես տեղավորել, հայ ժողովուրդն է տեղավորել, հայ մարդն է տեղավորել , որի հետ դու կապ չունես»,-ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց Մանուել Մանուկյանը, ապա դիմելով հանրությանն ասաց. « Եկեք հարգենք Արցախի համար հոգի, արյուն տվածներին, թույլ չտանք կենսագրություն չունեցողները ճղճիմությամբ, խղխժոցով փորձեն հարց լուծել»:
Շարունակելով խոսքը և այն հասցեագրելով քաղաքական մեծամասնությանը ասաց. « ժողովրդավարությունից եք խոսում, եկել եմ, ժողովուրդ եմ ո՞ւր եք, եկեք լսեք...»:
« Եկեք արձանագրենք, որ նրանք փախնում ե ն ժողովրդից… Երբ Հանրապետության հրապարակում հարյուր հազար մարդ հավաքվի, ժողովրդի ուզածը կլինի… Ասում ա՝ արցախցիներին տեղավորել եմ, ի՞նչն ես տեղավորել , մարդկանց իրենց տներից զրկել ես ու անտուն թողել, թե՝ տեղավորել եմ...»,-ասաց Մանուել Մանուկյանը: