|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են շաբաթ օրը Նյու Յորքում Անկախության օրը տեղի ունեցած կրակոցների հետևանքով։
Ինչպես հաղորդում է New York Post-ը, հինգ մարդ, այդ թվում՝ յոթ և հինգ տարեկան երեխաներ, վիրավորվել են այսօր երեկոյան ժամը 22:35-ի սահմաններում՝ Բրուքլինում հրավառություն դիտելիս։
Թերթը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ կրակոցները տեղի են ունեցել Քոնի Այլենդ թաղամասում։ Բոլոր հինգ վիրավորները ողջ են մնացել և հոսպիտալացվել են կայուն վիճակում։
Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։