|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.08 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.9314 |
| GBP | ⚊ | £ 486.68 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների` բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։