|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տիգրանակերտի (Դիարբեքիր) Լիջե շրջանում վառելիք տեղափոխող բեռնատարը կորցրել է կառավարումն ու շրջվել:
Ըստ CNNturk-ի` այրվող բեռնատարի կրակը տարածվել է մոտակայքում գտնվող երկու ավտոբուսների և մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենաներում գտնվող 60-ից ավելի մարդ վիրավորվել է:
Բեռնատարը պայթել է այն պահին, երբ ուղևորները փորձել են օգնություն ցուցաբերել բեռնատարի վարորդին:
Ըստ տեղեկությունների` զոհվել է մեկ հոգի: Բազմաթիվ շտապօգնության մեքենաներ աշխատում են դեպքի վայրում: