|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»։
Այսինքն, չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը, և նման նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը։
Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին»,-գրել է Առաքելյանը։