|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքվելիք համաձայնագրում կետ կա՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռևանչին։
«Համաձայնագրի կետերից մեկում խոսվում է պատերազմի դադարեցման մասին՝ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Կողմերը պարտավորվում են ապահովել, որ պատերազմն ավարտվի բոլոր ճակատներում, իսկ եթե խախտումներ լինեն, սահմանվում է հատուկ մեխանիզմ, որի գործադրմամբ՝ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն։
Համաձայնագրի կետերից մեկում խոսվում է պատերազմի դադարեցման մասին՝ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»,- նշել է փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրում Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման պահանջ չկա։