|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի 2019-ի մայիսի 13-ին: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:
Նա հայտնել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթը հաջողվել է ներառել փաստաթղթում, նաև հավելել, որ հայկական լոբբին ցանկանում է խանգարել այդ համաձայնագրի ստորագրմանը:
Հիշեցնենք` Yerkir.am-ն ավելի վաղ, Իսալամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովին հղումով, հաղորդել էր, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»: