|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանը պատրաստ է հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, բայց դա կախված է ոչ միայն մեզանից։ Մենք պատրաստ ենք սկսել գործընթացը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի»,- ասել է նա։
Նույն միջոցառմանն իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ առանց ճանապարհների բացման Հարավային Կովկասում խաղաղության կառուցումն անհնարին է և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Նա հավելել էր, որ առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը՝ պարեկային ոստիկանության հետ համատեղ: