Միասին կարող ենք
կարևոր
1681 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 22:51
Հասարակություն

Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը արցախցիներ են

Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը արցախցիներ են

Այսօր կեսօրից Վանաձորի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ մեկը 13, մյուսը 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։

Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։

Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը:

Ինչպես արդեն հայտնել էինք, ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

Հետո, հաղոդվեց, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, երկուսն էլ չկան։