Միասին կարող ենք
կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 14:33
Քաղաքական

Տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է․ Հակոբ Բադալյան

Տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. ««Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», Իքսում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԱՄՆ ու Իրանի միջեւ համաձայնությունը:

Լավ է իհարկե, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան: Որովհետեւ, բոլոր մեդիահոսքերը խոսում էին բանակցային պրոցեսում Կատարի եւ Պակիստանի դերի մասն, բայց Թուրքիայի որեւէ հատուկ դեր, որը արժանի էր նշվելու, չի եղել:

Ու տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարները առհասարակ»: