|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Շատերն են արձանագրել, որ պետությունների ղեկավարները իրենց հագուստին կարող են փակցնել պետության դրոշը, կամ զինանշան, բայց ոչ քարտեզ, ոչ պետության տարածքային ուրվագիծ:
Ինչու՞: Դա շատ պարզ բան է: Որովհետեւ քարտեզը չի ասում ոչինչ: Օրինակ, մարդիկ ճանաչում են ԱՄՆ, երբ տեսնում ենք այդ երկրի դրոշը, բայց ճանաչելիության տեսանկյունից շատերին կարոող է ոչինչ չասել, եթե ԱՄՆ նախագահը իր վրա փակցնի ԱՄՆ քարտեզ-կրծքանշան: Ի վերջո քչերին է հետաքրքած լինելու ԱՄՆ սահմանային ուրվագիծը: Հետեւաբար, պետության ճանաչելիության տեսանկյունից կիրառվում է դրոշ-կրծքանշանը, որը նույնականացման եւ ասոցացման առավել պարզ, առավել հանրաճանաչելի, առավել մատչելի տարբերակն է:
Ըստ այդմ, պետության հանրաճանաչման համար չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակցնում է քարտեզ-կրծքանշանը: Հարց է առաջանում՝ հապա ինչի՞ համար:
Որովհետեւ, այդ Փաշինյանը շատ լավ գիտե, որ այդ քարտեզը հենց ինքը դրել է «կասկածի տակ»: Այո, հենց իր քաղաքականությամբ նա այդ քարտեզը դրել է «կասկածի տակ», այլ ոչ թե «փրկել» այն: Ու հիմա քարտեզ-կրծքանշանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել ալիբի, որովհետեւ, կրկնեմ՝ հիանալի պատկերացնում է ու նաեւ գիտե, թե այդ քարտեզի վերաբերյալ ինչ ահռելի մարտահրավերներ է կուտակել Ադրբեջանի պահանջներին անձնատուր լինելու գնով կառուցած քարոզչական «խաղաղության» դիմաց:
Նիկոլ Փաշինյանը քարտեզ-կրծքանշանով լուծում է ոչ թե նախընտրական խնդիր, այլ՝ քաղաքական ալիբիի, հենց այն քարտեզի հանդեպ, որ փակցրել է իր կրծքին:
Վերստին հարց տանք՝ ինչու՞ չի մեկնարկում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի հանձնաժողովների կանոնադրությունը հաստատել են դեռ 2024 թվականի հոկտեմբերին, իսկ սահմանազատման ու սահմանագծման ուղղությունը համաձայնեցրել են 2025 թվականի հունվարին»: